Լսել եմ մի գնահատական, որը նորություն չէր, սակայն արժեքավոր էր այն առումով, որ խոսում էր երկրորդ նախագահը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, նման տեսակետ արտահայտեց տնտեսագետ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, հավելելով, որ Քոչարյանն ամբողջապես նկարագրել է այն իրավիճակը, որն առկա է հանրապետությունում:

Պատասխանելով արդեն այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն, նա նշեց.

«Այս հարցի շուրջ բազմաթիվներն են խոսել, ինչու՞ չեք հարցնում, նրանք ուզում են քաղաքականություն վերադառնալ: Ես չեմ կարող ասել նա ուզում է, թե ոչ: Եթե ուզում է՝ կվերադառնա: Կարծում եմ նա իր ունեցած հատկանիշներով այնպիսին է, որ երբ գա այդ պահը, նա բարձրաձայն կասի, պետք չէ իրադարձություններն արագացնել և ենթադրություններ անել», - նշեց Բոստանջյանը:

Նշենք, որ շրջանառվում է նաև այն տեսակետը, որ Քոչարյանի վերադարձի հետ կապ ունի Ռուսաստանը, ինչին ի պատասխան Բոստանջյանը նշեց. «Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը ինչպես եղել, այնպես էլ մնում է ուժեղ մի տիրույթ, սակայն այս հարցում այնքան էլ կարևոր չէ, թե ինչ կապ ունի Քոչարյանի հետ»:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է ինչ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հարցազրույցներ է տալիսն, որի ընթացքում անդրադարձել է երկրում ծառացած խնդիրներ, ինչպես նաև՝ սու որակումներ է տվել մի քանի պաշտոնյաների, հատկապես՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: