«New Arena» երիտասարդական նախաձեռնությունը նկարահանել է «Հաջողակը» անվամբ սոցիալական հոլովակը` ընդդեմ «Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին»: «Այլ կերպ ասած` «New Arena»-ն արենավորել է ՀՀ Օրենքը կուտակային կենսաթոշակների մասին», - այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության համահիմնադիր Լիլիթ Բարսեղյանը:
Սոցիալական հոլովակն այսօր է հայտնվել համացանցում, սակայն արդեն մեծ թվով դիտումներ է ապահովել: Տեսահոլովակի նկարագրության մեջ գրված է. «Այս օրենքի շնորհիվ դու կսկսես առողջ կենսակերպ վարել, որ դառնաս 63 տարեկան: Կյանքն այդ տարիքից նոր է սկսվելու: ՀԱՋՈՂԱԿ է նա, ով կհասնի այդ տարիքին: Իսկ ինչպես պետք է ապրես մինչև 63 տարեկանը.....»: