Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Մխիթարյանն այսօր դարձավ 25 տարեկան:

Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկար և  շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար: Լուսանկարի մակագրության մեջ ֆուտբոլիստը նշել է. «Ժամանակն իսկապես թռչում է։ Շատ զգացված եմ ձեր ջերմ բարեմաղթանքներից, շնորհակալություն»։