Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե իբր իր տեղեկություններով YerevanNews.am կայքը փակվելու եզրին է:

Մենք հարկ համարեցինք անդրադառնալ օրաթերթի հոդվածին և հերքեցինք իր ոչ հավաստի տեղեկությունները:

Այսօր էլ «Հրապարակ» օրաթերթն է իր պարտքը համարել գրել իր ոճին և ձեռագրին համապատասպան հերթական ապատեղեկատվությունը:

Չենք ուզում մեկ անգամ ևս անդրադառնալ այդ ամենին, քանզի արդեն մանրամասն ներկայացրել ենք մեր ընթերցողին մեր ծրագրերի մասին, բայց այս անգամ ուզում ենք նշել մեր գործընկերների լրագրողական էթիկայից և ցենզուրայից զուրկ հոդվածի մասին:

Մենք արդեն անդրադարձել էինք այդ լուրերին և մեկ անգամ ևս այդ մասին խոսելը, ոչ միայն ավելորդ էր, այլ նաև ծիծաղելի, քանի որ ստացվում է, որ մեր գործընկերները հասկանալու և լրահոս լցնելու խնդիր ունեն:

Բայց ավելորդ չենք համարում «Հրապարակ» օրաթերթի խմբագրակազմին ասել, որ ձեր իսկ կողմից գրված տողերը ներկայացնում է հենց ձեզ:

Հասկացանք, որ լուր եք ուզում գրել, բայց այն ներկայացնելուն էլ ձև և չափորոշիչներ կան: Չի կարելի լուրը ներկայացնել այնպես, որ լուրի հասցեատերը կարդալուց զզվանք ու նողկանք ապրի հեղինակի հանդեպ:

Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ «թիթեռնիկ» և «ութուկես» համարվող օրաթերթեր, մենք չենք փակվում, որևէ քաղաքական գործչի կամ օլիգարխի չենք պատկանում, և ի տարբերություն ձեզ, այլոց անձնական կյանքի, «անկողին» մտնելու, հայհոյելու, բազարների մասին հոդվածներով լրահոս չենք ապահովում:

Այնպես, որ լավ կլինի, գործընկերների հանդեպ չարությամբ լցվելու փոխարեն, սեփական խմբագրակազմն ու գրելաոճը վերանայեիք, քանի որ այն արդեն շատերի համար ձանձրալի ու տհաճ է դարձել:

Հուսով ենք, որ երրորդ անգամ այս մասին գրելու կարիք չի լինի և որևէ երրորդ օրաթերթ իր պարտքը չի համարի մեր մասին գրել:

Նախորդ հոդվածը կարող եք կարդալ այստեղ

YerevanNews.am-ի խմբագրություն