Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի դին հունվարի 22-ին Ավանում գտնվող նրանց տնից դուրս բերեցին պատվո պահակախբի ուղեկցությամբ, զինվորական նվագախմբի հնչյունների ներքո, հայտնում է News.am-ը:
Հերոս սերժանտի երեք քույրերը, ծնողներն ու տատիկը իրենց որդուն ճանապարհեցին հերոսական զսպվածությամբ։
Հուղարկավորությանը ներկա էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատգամավորներ, պաշտոնյաներ, բարձրաստիճան սպաներ ու մեծ թվով անծանոթ քաղաքացիներ, Արմենի հրամանատարները, ծառայակիցներն ու նրանց ծնողները, ովքեր եկել էին երախտագիտությամբ հրաժեշտ տալու իրենց զավակների կյանքը փրկած 19-ամյա սերժանտին։
Լուսանկարները` News.am
Մանրամասները` այստեղ: