ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր մենք հերոսների կարիք ունենք… Եվ փառք աստծո՝ ունենք հերոսներ:
«2014 թվականի հունվարի լույս 20-ի գիշերը կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն ու հայկական բանակի ստորաբաժանման 9 զինվորները հետ մղեցին Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբի»:
Ահավասիք՝ տասը հերոս: Ափսոս… Արմենի համար այս հերոսությունը, վերջինն էր…
Հազար փառք Արմենին: Արմենի ծնողներին, հարազատներին ու մտերիմներին համբերություն՝ կորստյան ցավը կրելու համար: Պատիվ ու հարգանք հայրենիքին նվիրված որդի դաստիարակելու համար:
Այսօր մենք հերոսների կարիք ունենք, և ոչ միայն սահմանին…
Հուսանք, որ նաև Արմենի ու նրա ընկերի ջանքերով, կգա այն օրը, երբ հերսության կարիք չենք ունենա…