«168 ժամ» թերթը գրում է. «ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հունվարի 18-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ դուրս է եկել հանրահավաքի թեմայի շրջանակներից եւ, Պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգի դեմ խոսելուց բացի անցում է կատարել «ավազակապետության», իշխանափոխության եւ դրան հասնելու համար ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության թեմաներին:
Այս հանրահավաքին մասնակցող ՀՅԴ-ականները նման շեղումը թեմայից անթույլատրելի են համարել եւ չորս ոչ իշխանական խմբակցությունների համատեղ նիստի ժամանակ առաջարկել են մշակել միասնական օրակարգ եւ պայքարը շարունակել միայն «միասնական օրակարգի» շրջանակներում:
Եթե «միասնական օրակարգի» շուրջ վերջնական պայմանավորվածություն կայանա, ապա հաջորդ հանրահավաքներում լիրիկական զեղումներն իշխանափոխության կամ «ավազակապետության տապալման» վերաբերյալ ընդհանրապես կբացառվեն»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում