«168 Ժամ» թերթը գրում է. «Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, կարծում է, որ Հայաստան 1 տոննայի չափ հերոին կարող էին ուղարկել միայն Թուրքիայի հատուկ ծառայությունները։
«Ցանկացած նարկոբարոն, երբ 200 միլիոն և ավելի դոլար արժեցող ապրանք է տեղափոխում, նախօրոք երաշխիքներ է ստանում, որ համապատասխան վճարի դիմաց՝ այդ ապրանքը կհասնի հասցեատիրոջը։ Դժվար է ենթադրել, որ այս դեպքում ապրանք ուղարկողը հույսը դրել է միայն հայ մաքսավորների միամտության և ոչ պրոֆեսիոնալիզմի վրա։ Բացի այս, եթե այդ ապրանքը նախատեսված էր հասցնել Թուրքիա, ապա Իրանը Թուրքիայի հետ ունի բավական մեծ ցամաքային սահման, և որևէ իմաստ չունի ապրանքը նախ՝ անցկացնել Հայաստանով, հետո՝ Վրաստանով, նոր միայն հասցնել Թուրքիա, որը հավելյալ վտանգ է ներկայացնում իրենից։ Բայց քանի որ գործում առկա են Թուրքիայի քաղաքացիներ, կարծում եմ, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները դիտավորյալ Հայաստան են ուղարկել 1 տոննա հերոին և հատուկ կազմակերպել են, որ այն հայտնաբերվի մեր մաքսային մարմինների կողմից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: