Սահմանում իրավիճակը վերահսկելի է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին արձանագրված հայ-ադրբեջանական շփման գծի միջադեպերին:
«Երեկ Պաշտպանության նախարարը մասնակցում էր հերոս զինվոր Արմեն Հովհաննիսյանի թամղման արարողությանը և այդ խնդիրը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Ցավոք լինում են մեկնաբանություններ, որոնք կապ չունեն իրականության հետ»,-կառավարության նիստիօ սկզբում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը հիշեցրեց, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի կողմից կատարած դիվերսիոն անհաջող փորձից հետո, երբ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների շնորհիվ և հայ դիրքապահների անձնվուրացության շնորհիվ ադրբեջանական կողմը կրեց կոորուստներ և հետ քաշվեց, Ադրբեջանի սահմանում այսօր որոշակի լարվածություն կա՝ արտահայտված կրակոցներով ու խուճապահար գործողություններով, քանի որ մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան ենք տալու:
Նա նշեց, որ լարվածություն կա նաև ոչ միայն Ղարաբաղի շփման գծում, այլ նաև Հայաստանի հյուսիսարևելյան հատվածներում՝ արտահայտված կրակոցներով:
«Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, կրակում ենք նպատակային և դիպուկահար կրակոցներին: Այսօր իրավիճակը վերահսկելի է: Մեր դիրքապահներն իրենց ամենօրյա խնդիրը կատարում են զգոն, ռեժիմի համաձայն: Որևիցե մտավախութուն չպետք է լինի մեր ժողովրդի մոտ, որովհետև մեր զինծառայողներն ինչպես կատարել են իրենց խնդիրներն, այնպես էլ հիմա պատշաճ կատարում են»,- ասաց Սեյրան Օհանյանը: