Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները չպետք է թշնամաբար ընդունել:
«Եթե որևէ պաշտոնատար անձ որևէ այլ պաշտոնատար անձի ինչ-որ ժամանակահատվածում գնահատական է տալիս, դրանից չպետք է թշնամանալ, չպիտի ինչ-որ եզրակացություններ անել և տոնայնությունն ու բառերի օգտագործումը չպիտի այդպիսին լինի»,- կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Հարցին, ընդունելի համարում է Քոչարյանի քննադատությունը, նա պատասխանեց, որ այս թեմային արդեն կառավարության մյուս ներկայացուցիչներն անդրադարձել են, և պետք չէ, որ ինքն էլ պատասխանի: