Արդեն հայտնել էինք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում այս գիշեր թնամու գնդակից 16-ամյա աղջիկ է վիրավորվել:
Այս պահին Այգեպար գյուղում դադարել են կրակոցները, գյուղը համեմատաբար խաղաղ վիճակում է գտնվում: Ամբողջ գիշեր կրակոցներ են հնչել: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ գիշերն Այգեպարում վիրավորված16-ամյա աղջիկն այս պահին քաղաքացիական հիվանդանոցում է գտնվում:
«Վիրավորվելուց հետո տարել են հիվանդանոց, նա այս պահին քաղաքացիական հիվանդանոցում է գտնվում, ոտքից փամփուշտ են հանել»,-իր խոսքում նշեց Արծրուն Հովհաննիսյանը: