Հռոմի պատմական կենտրոնում՝ Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում, Ֆրանսիայի նախագահի ժամանելուց մի քանի ժամ առաջ, պայթուցիկ սարք է պայթել:
Այս մասին տեղեկացնում է իտալական La Repubblica թերթի ինտերնետային կայքը: Նյութի տվյալներով հայտնի է, որ վնասվել է 5 ավտոմեքենա: Իտալացի քննիչները մի քանի վարկած են դիտարկում պատահարի վերաբերյալ, այդ թվում այն, որ պայթյունը ուղղված է եղել Ֆրասիայի նախագահի այցի դեմ: