Ինչպես վկայում է TNS Sofres կազմակերպության կատարած հարցումը, Ֆրանսիայի նարկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի ճանաչելիության մակարդակը իր պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում ամենացածրն է` համեմատած 1981 թվականից բոլոր ֆրանսիացի նախագահների հայտնիության մակարդակի հետ:

«Ֆիգարո» ամսագիրը հայտնում է, որ ֆրանսիացիները չեն հավատում, որ իրենց նախագահը կարող է հարց լուծել: Միայն փետրվար ամսվա ընթացքում նախագահի հայտնի լինելու մակարդակը ընկել է 5 տոկոսով և հասել 30-ի:

Ֆրանսիացիների դժգոհության հիմնական պատճառները կրճատված արտադրությունն  է և երկրում աճող գործազրկությունը: Նա չի կատարել իր խոստումներից և ոչ մեկը:

«Մինչ այժմ Ելիսեի պալատը կարող էր շնորհավորել իրեն նրանով, որ այն մարդիկ, որոնք ընտրել էին նախագահին, մինչև վերջ հավատարիմ էին մնում նրան: Սակայն այժմ այդ ժամանակաշրջանն ավարտվել է»,- գրում է  «Ֆիգարո» ամսագիրը:

Նշենք, որ Նիկոլա Սարկոզիի հայտնիության մակարդակը 10 ամիս ղեկավարելուց հետո կազմում էր 37 տոկոս: