Երեկ «Արմենիա հը» «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրն է եղել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով խոսել է հնարավոր պատերազմի, ադրբեջանական սադրանքների, հայկական բանակի և այլ հարցերի մասին:

Խոսելով հնարավոր հայ-ադրբեջանական կամ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի մասին, նա նշել է, որ  ավելի հավանական է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը:

<Ես գտնում եմ, որ հիմնական գործողությունների թատերաբեմը կլինի Արցախը, իսկ հայկական զինված ուժերը հանդիսանում են Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը և մենք, բնականաբար կկանգնեք Արցախի ժողովրդի կողքին և, եթե, այն վերաճի հայ-ադրբեջանական պատերազմի, մենք պատրաստ ենք կատարել մեր առջև դրված խնդիրները>, - նշել է նա:

Պաշտպանության նախարարը խոսել է նաև կրստեր  սերժանտ Արմեն Հովհաննիսյանի և մնացած զինվորների հերոսության մասին:

<Մենք ունեցել ենք մեկ զոհ, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյան, ով քաջաբար կռվել և զոհվել է: Նա իր առջև դրված խնդիրը կատարել է և մեր հասարակ ստորաբաժանումը հետ է մղել ադրբեջանցիների հատուկ ստորաբաժանմանը: Արմենի և իր ընկերների արարքը պետք է ոգեկոչի բոլորին>:

Մանրամասները` տեսանյութում