Հայկական բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր կազմակերպված հանդիսավոր նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ադրբեջանական դիվերսիոն խմբի դեմ օրերս քաջարի մարտնչած ու հարձակումը կասեցրած զինծառայողներին ու նրանց հրամանատարին պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Պարգևատրվել է 10 անձ՝ դասակի հրամանատար Արման Հովհաննիսյանը, մայոր Մնացական Ավագյանը, շարքայիններ Էդիկ Դադամյանը, Մխիթար Վարդանյանը, Դավիթ Իսրայելյանը, նռնակաձիգ Սասուն Հակոբյանը, գնդացրորդ Հրայր Համբարյանը, ավագ հրաձիգ Ռաֆայել Ավդալյանը, նռնակաձիգ Արսեն Հարությունյանը, հետախույզներ Արտակ Շիրվանյանը և Արթուր Օհանյանը:

«Մեր բանակի դեմքը հունվարի 20-ին հակառակորդի մոտ 30 հատուկ ջոկատայիններին հետ շպրտած 9 հոգանոց հայկական խումբն է, շարքային զինվորն է, դիրքապահը: Մենք թույլ չենք տա, որ մեր բանակի կերպարը ոչնչացվի, ինչպես դա թույլ չտվեցինք այդ օրը թշնամուն»,- ասել է նախարարը: