Իտալացի տղամարդը, ձևացնելով իրեն կենդանիների սիրահար, կենդանիների ապաստարանից վերցրել է կատուների, մորթել նրանց և դրանցից կերակուր պատրաստել:

Այդ պատրաստած կերակուրները 50-ամյա տղամարդը հյուրասիրել է իր ընկերներին: Ինչպես գրում է իտալական The Local պարբերականը, մի քանի ամսվա ընթացքում այս մարդը կենդանիների ապաստարանից վերցրել է ամենաքիչը 15 հատ կատու:

Նա հիմնականում վերցրել է սև կատուների , որոնք եղել են 3 տարեկանից ոչ մեծ և ամենակարևորը բավականին գեր: Ապաստարանի աշխատակիցները հասկանալով, որ նա ամենևին էլ կենդանիների սիրահար չէ և դրանք վերցնում է այլ նպատակներով և վախենալով նաև մյուս կենդանիների կյանքի համար, նրան հանձնել են իրավապահ մարմիններին: Այժմ էկզոտիկ կերակուրների սիրահարը կարող է դատապարտվել մինչև 3 տարի ազատազրկման: