10. 3D տպիչներով տպված զենքը
Ընդանուր քանակը 3D տպիչներով տպված զենքը աշխարհում չի հասնում հազարի, և այն դեռ վնաս ոչ մեկին չի պատճառել:
9. Derringer «21 հազարամյակի»
Երեք ընկերություններ` DoubleTap, Heizer Defense и Edge Arms սկսեցին շատ կոկիկ ատրճանակների արտադրություն` երկու գործողությամբ հարվածա ձգանային մեխանիզմով: Այսպիսի զենքով կրակելը շատ դժվար է, փոխարենը հեշտ այն թաքցնել:
8. SIG SB15
Հավասարակշռող ամրակապումով ատրճանակը կարող է թվալ կարճափող հրացան, բայց դա ընդամենը ռետինից ամրակապ է, որը ամրացնում է ատրճանակը նախաբազկից հավասարակշռելով այն: Ամրակապը մշակվել է հաշմանդամների համար` մի ձեռքով կրակելիս ճշտությունը բարելավելու նպատակով:
7. CrossBreed Purse Defender
Շատ մարդիկ զենքը կրում են ոչ թէ մարմնի վրա այլ պայուսակում: CrossBreed ընկերությունը թողարկել է այս սարքավորումը հենց այդ մարդկանց համար:
6. Boberg XR9-L и XR45-S
Ոչ բոլորին է հետեքրքրում Boberg ընկերությունը, նրա աշխատանքի մեթոդները և գները: Բայց Boberg-ը անկասկած մշակել է զենքի նոր տեսակ:
Boberg ատրճանակները նախատեսված են թաքնված կրելու համար: Բրանք օժտված են փամփուշտների լիցքավորման յուրահատուկ կարգով: Փակաղակի հետընթաց շարժման ընթացքում բռնիչը հանում է փամփուշտը փամփշտակալից դեպի հետ և ճոճելով հորիզոնական առանցքի շուրջ բարձրաացնում է փամփուշտը փողանցքի գծին: Փողի երկարությունն է 3.75 դույմ է:
5. KeyMod
KeyMod- ը դա ստանդարտ է, որը հետևելով զարդացումներին շուտով կփոխարինի Պիկատիննիի հարթակին: Դա Vitor ընկերության կողմից մշակված ամրակցման համակարգ է, որը կարող է այն ամենը ինչ Պիկատիննիի հարթակը, նույնիսկ ավելին: Համալիրը թույլատրում է ամրացնել տարբեր սարքավորումներ անմիջապես փողատուփի վրադիրին, առանց լրացուցիչ մեխանիզմների և գործիքների, և առանց այն քանդելու անհրաժեշտության: Համակարգը պարզ, արագ, ամուր է և շատ թեթև:
4. Magpul: Արտադրանքի և սկզբունքների համար
Magpul-ը 2013 թվականին նույնիսկ րոպե անգամ չեն հանգստացել, տարբեր արտադրանք արտադրելով` խզակոթ և բռնատեղ Mossberg 500-ի համար, սարքավորումների հարթակ ԱԿ- ի համար և նույնիսկ պատյաններ iphone-ի համար:
3. IWI Tavor
Այս bullpup սխեմայով հրացանը ցույց տվեց, որ այն տեղ ունի ժամանակակից հրացանների աշխարհում: Ամեն ինչ ճիշտ է արվել: Այս հրացանով սպառազինված են բանակներ, այն կիրառում է AR-15 փամփշտակալներ: Tavor-ը օժտված է պարզ դիզայնով և հարթ փողատուփի վերին հատվածով` օպտիկական նշանոց տեղադրելու համար: Վատն է միայն ձգանը, որը հնարավոր է փոխել ցանկության դեպքում:
2. AR-10 տեսակի հրացաններ
2013 թվականը կարծես դանդաղեցրեց AR-10 տեսակի հրացանների ալիքը 308 Winchester/7.62 NATO փամփուշտով, բայց հիմա նրան երևի չես կանդնեցնի: Միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում CMMG, Ruger և Windham Weaponry թողարկել են 308 տրամաչափի նոր հրացաններ:
1. Straight Jacket Barrel համակարգը Teludyne Tech-ից
Straight Jacket համակարգը երաշխավորված է, որ ցանկացած երկարափող զենքը կդարձնի առավել ճշգրիտ և շուտով այն կդառնա «must-have» ցանկացած նպատակային հրացանի համար:
Ընկերությունը աշխատանքը սկսել է 2012 թ.-ին և առաջարկում է փողատփի վերին մաս AR-15-ի համար:
Teludyne Tech-ը փողը հագցնում է ալյումինե, չժանգոտվող պողպատյա կամ տիտանե կաղապարի մեջ, իսկ ճեղքերը լցնում է սեփական արտադրության գաղտնի խառնուրդով: Երբ խառնուրդը ամրանում է, փողը այլևս երբեք տեղից չի շարժվի` դրանով իսկ ավելացնելով հրաձգության ճշտությունը: Խառնուրդը օժտված է բացառիկ ջերմափոխանցմամբ և հիանալի կերպով ջերմությունը հեռացնում է փողից և լծափակից: Փողը միշտ մնում է սառը անգամ երկար կրակահերթերից հետո:
Դավիթ Սոֆիյան