«Հրապարակը» գրում է. «Պարզվում է՝ մեր պաշտոնյաների զավակներն ազատ ժամերին ոչ միայն կրակում են, այլև, հետևելով իրենց հայրերի օրինակին, զբաղված են խորապես մտավոր աշխատանքով։
Մոտ 20 օրից ԵՊՀ-ում իրենց թեկնածուականները կպաշտպանեն ոչ միայն Աբրահամյան Արգամը՝ Արգամիչի որդին, այլև ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի ուստրը՝ Վիլիկը։ Յուվեցուց հետ չի մնացել նաև ՀՀԿ-ական՝ Ջերմուկի Աշոտի դուստրը, նրանք բոլորը մարտնչում են իրավական ասպարեզում, և թեկնածուական թեզերն էլ, բնականաբար, Հայաստանում ամենաչկայացած ոլորտից՝ իրավաբանությունից են։ Ինչպես նշեց մեր աղբյուրը, «դե, Ղազինյանն է, էլի՝ բիրիքով կպցրել ա»։
Հիշեցնենք՝ Գագիկ Ղազինյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանն է, իրավաբանության գծով ԲՈՒՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։