«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է վերանորոգել ու վերականգնել Աժ շենքը։

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարի Աժ շենքի հիմնական վերանորոգման և վերականգնողական աշխատանքների համար նախատեսվել է ծախսել 80 մլն դրամ։ Իսկ միայն 5 մլն դրամ էլ նախատեսված է ծախսել նախագծային աշխատանքների համար։ Բայց միայն շենքը չէ, որ հնացել է խորհրդարանում։ Այս տարի Աժ-ն մեծ գումար է նախատեսել նաև մեքենաների վերանորոգման համար՝ 20 մլն դրամ։ Եվ այս ամենը, բնականաբար, ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։