Կառավարության նիստի ընթացքում իշխանական մի քանի պատգամավորներ նախագիծ էին ներկայացրել, ըստ որի կթույլատրվի հեռուստատեսությամբ ալկոհոլային խմիչքների որոշակի տոկոսով գովազդը: Այս օրենքին դեմ էր արտահայտվել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
«Ես այդ որոշմանը բացասական եզրակացություն եմ տվել և կառավարության նիստին ասել եմ այդ մասին: Վարչապետը հայտարարեց, որ հեղինակների հետ ևս մեկ անգամ կքննարկեն: Այն նախատեսված է այսօր, սակայն ես չեմ ցանկանում փոխել իմ դիրքորոշումը», - նշեց նա:
Նշենք, որ առողջապահության նախարարի բացասական պատասխանից հետո, վարչապետը, բացի հեղինակների հետ ևս մեկ անգամ քննարկելու խորհրդից բացի, հայտարարել էր, թե ճիշտ չէ այդպես բացեիբաց չընդունել կուսակիցների ասածը: Սակայն, ինչպես պարզ դարձավ այսօր նախարարի դիրքորշումից, նա չի փոխել իր որոշումը, այլ կերպ ասած՝ նախարարը շրջանցեց վարչապետի ասածը: