«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է լուծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Անդրադառնալով այս խնդրին , երկու կողմերն էլ պետք է գնան փոխզիջման»,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան՝ Պասկալ Մոննիեղը : Այս մասին հայտնում է APA –ն:
«Մենք հուսով ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Վերջին հանդիպման ժամանակ, երկու երկրների նախագահներին էլ պարզ դարձավ, որ այս հարցը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով: Մենք կոչ ենք անում երկու կողմերին հրաժարվել դիվերսիաներից եւ սադրանքներից»,-հավելել է Ֆրանսիայի դեսպանը: