Գյումրիում ժողովուրդը հանգիստ զբաղված է իր աշխատանքով և իր գործն են անում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Գյումրիից վերադարձած ԱԺ հանրապետական պագտգամավոր Սուքիաս Ավետիսյանը, հավելելով, թե ցավում է, որ այս ամենի շուրջ այդքան մեծ աղմուկ են բարձրացնում:

Հիշեցնենք, որ խոսքը գնում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու և ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի շուրջ եղած աղմուկին:

«Ես ցավում եմ, որ այդքան կարևոր հարցերը թողած այդպես աղմուկ ենք բարձրացնում», - նշեց նա:

Ասուլիսի մասնակից ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն անակնկալի եկավ հանրապետական պատգամավորի ասածից, և նշեց.

«Եթե Գյումրիում աշխատանք կա, ուրեմն փառքդ շատ տեր աստված: Մենք գիտենք, որ գործազրկությունը Գյումրիում շատ մեծ չափերի է: Հիշու՞մ եք Սերժ Սարգսյանը Գյումրիում խոստացել էր, որ Մուշ թաղամասում այդ ժանգոտած տնակները չեն լինի, և մարդիկ կտեղափոխվեն նորմալ բնակարաններ: Ձեր նախագահն ինչպես միշտ խոստացավ ու չարեց»:

Ի պատասխան սրան, Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Երկրաշարժից անօթևաններ մնացել են միայն հազարը, որոնք ունեն փաստաթղթերի խնդիր կամ Գյումրիում չեն»: