Աշխարհի ամենաբարձրահասակ կինը, ով դարձել է աշխարհում Գինեսի գրքի նոր ռեկորդակիր, հնարավոր է, որ այլևս դադարի աճել, այն բանից հետո, երբ բժիշկները հեռացրել են նրա ուղեղում գտնվող ուռուցքը: Գրում է Fedpost.ru-ն:
Սիդիգա Փարվինը, ում ընդհանուր բոյը կազմել է 2,46 մետր և կշռել է 129 կգ., հաղթահարել է 1500 կմ. ճանապարհ, իր գյուղից՝ Արևմտյան Բենգալից հասնելով մինչև Նյու Դելիի հիվանդանոց, որտեղ բժիշկները խոստացել են փրկել նրա կյանքը: Սիդիգան նախքան վիրահատությունը եղել է հոգեկան խախտման եզրին, իսկ շարունակ ավելացող մարմնի երկարության պատճառով, կորցրել է տեսողությունը: Ըստ նյարդավիրաբույժ Աշիշա Սուրիի, աղջկա մոտ վիրահատության ժամանակ արյունահոսություն է սկսվել և երկար ժամանակ չի դադարել, քանի որ ուռուցքը հեռացվել է քթի միջով, սակայն ամեն ինչ ավարտվել է բարեհաջող: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ :
Սիդիգայի անհավանական աճը նրան օգնել է հայտնվել աշխարհի Գինեսի ռեկորդների գրքում դառնալով աշխարհի ամենաբարձրահասակ կինը: Հաղորդում է MailOnline – ը: