Մեքսիկայում մարդկանց թիվը, ովքեր մահացել են գրիպի տարբեր տեսակներից, տարվա առաջին ամսվա ընթացքում հասել է 250-ի:
Այս մասին հաղորդում է РиаНовости-ին: Մի քանի օր առաջ, այս ցուցանիշը կազմել է 135-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 2400-ի:
Ըստ իշխանությունների՝ Մեքսիկայում մինչև այսօր արվել են ավելի քան 850 հազար պատվաստումներ: Պատվաստումների աշխատանքները կատարվում են տարբեր վայրերում՝ հասարակական տրանսպորտներում, մետրոյի կայարաններում, ինչպես նաև Մեքսիկայի միջազգային օդանավակայանում: