«Ժամանակ» թերթը գրում է.

«Մամուլն արդեն գրել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ժամանակավորապես հեռանալ Հայաստանից և հաստատվել Ֆրանսիայում: «Ժամանակի» աղբյուրների փոխանցած տեղեկություններով, նա արդեն իսկ վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը:

Մասնավորապես, գազի և բենզինի իր լցակայանները, երշիկի արտադրամասը, մի շարք տարածքներ, որոնք մինչ այդ վարձակալական հիմունքներով տրված էին տարբեր մարդկանց և ընկերությունների: Նույն տեղեկությունների համաձայն, Խաչատրյանի նշված ունեցվածքը դեռևս չի վաճառվել, դեռևս գնորդներ չեն հայտնվել»:

Առավել մանրամասն' «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: