«Ժամանակ» թերթը գրում է. ««Ես իրա հետ ծանոթ չեմ եղել, իրան չեմ տեսել, դաժե բարեւ չեմ տվել իրան։ Ոչ ճանաչել եմ էդ մարդուն, ոչ էլ ուզում եմ ճանաչել։ Իրա ասածները բոլորը սուտ են։ Ես չեմ ուզում դա լսել եւ չեմ հետաքրքրվում դրանով»,- երեկ «Ժամանակի» հետ զրույցում ասաց ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանը՝ արձագանքելով Վարդան Սեդրակյանի նամակին։

Մեր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ, այժմ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի՝ ՔԿՀ-ից գրված նամակը, որտեղ վերջինս ուշագրավ մանրամասներ է հայտնում Ալիկ Աբրահամյանի եւ նրա որդու, նախկին «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանի մասին։ Մասնավորապես, որ հենց նրանք են ֆինանսավորել իր նախընտրական քարոզարշավը, մեծ գումարներ են ներդրել, ապա՝ հետ պահանջել: Երբ Սեդրակյանը չի վերադարձրել պահանջվող գումարը, սպառնալիքներ են սկսվել իր եւ ընտանիքի նկատմամբ:

Ըստ Սեդրակյանի նամակի՝ Ալիկ Աբրահամյանն իբր ասել է, թե հենց իր «շնորհիվ» է, որ Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ, որ իր ձեռքերը երկար են, եւ պետք եղած ժամանակ ինքը կարող է վնասել Սեդրակյանին ու նրա ընտանիքին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում