Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Նիկոլա Սեհնաոուին հունվարի 28-ին Twitter-ի իր էջում հայտարարել է, որ Լիբանանում թողարկելու են ազգային նամականիշներ՝   նվիրված Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակին: Այս մասին գրում է Nouvelles d'Armenie ամսագիրը:

Նախարարը նաև հավելել է, որ այս նամականիշները փակցված կլինեն  մոլորակի տարբեր անկյուններ ուղարկվող բոլոր ծրարների վրա և սա կլինի նրանց ճիչը աշխարհին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: