ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վարդան Սեդրակյանի վերջին հայտարարություններին և գրել.
«Ըստ Սեդրակեանի գրութեան իրեն 100 000 ԱՄՆ դոլար տուողներն են՝ հայր ու որդի, մահափորձը պատուիրել։ Ինձ համար զարմանալի է այն, որ երբ ես դատարանում պահանջեցի որպէս վկայ հարցաքննել այդ "բարերարներին", եւ Սեդրակեանը, եւ նրա պաշտպանը դէմ արտայատուեցին։ Դէմ էր նաեւ պետական մեղադրողը։ Դրա հետեւանքով ԱԱԾ բացայայտած այդ անձինք դուրս մնացին դատաքննութիւնից...