Չնայած Կիևում -20 աստիճան ցուրտ է, սակայն Եվրամայդանը շարունակում է գործել առանց խոչնըդոտների: Այս մասին գրում է korrespondent.net-ը և ներկայացնում թարմ լուսանկարների ռեպորտաժ, որում պարզ երևում են ցրտադիմացկուն ակտիվիստները և նրանց բարիկադները, ինչպես նաև ագրարային քաղաքականության նախարաության շենքի ազատումը:
Հիշեցնենք, որ Մայդանի կազմակերպիչ՝ ազգային ժողովի պատգամավոր Անդրեյ Պարուբինը, այսօր հայտարարել է , որ իրենք մտադիր չեն հավաքել Գրուշևսկյան փողոցի բարիկադները և չեն կատարի համաներման մասին օրենքի պայմանները: