Հիմնական եկեղեցուց դուրս եկածը աղանդ է, այլ ոչ թե քույր եկեղեցի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում «Քայքայիչ պաշտամունքի տուժածների» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը նշելով այս մասին, նշեց հիմնական կրոնական կազմակերպությունների անունները:
«Եթե վերցնենք ֆինանսապես՝ մորմոնները, որոնք ունեն 40 մլրդ դրամ, որպես ուժային, բոլորն էլ նույն ուժն ունեն, որովհետև դրսից են ֆինանսավորվում», - նշեց նա:
Թվաքանակով առաջատարը, բանախոսի խոսքերով՝ խարիզմատիկներն են, որոնց թիվը կամզում է մոտ 100.000 մարդ:
Ամարյանի խոսքերով, կրոնական շատ կառույցներ խաբում են մարդկանց, վաճառում են վերջիններիս տները՝ իբր թե Ամերիկա ուղարկելու նպատակով, սակայն Ամերիկա չեն ուղարկում, տունն էլ ետ չեն տալիս: Այդպիսի մի արարք կատարել է նաև «Քրիստոսի զինվորներ» կրոնական կառույցը դեռևս 2000 թվականներին:
Նա նշեց, որ կրոնական կառույցներն ամենուր են և շուտով, օրինակ Խարբերդը կարող է դառնալ կրոնական քաղաք: