Մեծ Բրիտանիայում մի երիտասարդ կին է մահացել ՝ կանեփի օգտագործումից: 31- ամյա Ջեմմա Մոսսը երեք երեխաների մայր էր: Այս մասին հայտնում է Газета.ru -ն հղում անելով DailyMail-ին:

Կնոջ մահվան պատճառ է հանդիսացել բարձր խտությունը, որից էլ նա թունավորվել է: Ըստ դատաբժշկական հետաքննության, կինը կանեփը ծխել է քնելուց առաջ, իսկ մահը վրա է հասել անմիջապես թունավորումից հետո: Առավոտյան նրան հայտնաբերել են իր ննջասեյակում մահացած: Նրա հարազատների տված տեղեկությունների համաձայն, Ջեմման սկսել է թմրանյութեր օգտագործել 2 տարի առաջ, երբ բաժանվել է իր նախկին ընկերոջից:

Այս միջադեպից հետո Մեծ Բրիտանիայի թմրանյութերի օգտագործման կանխարգելման ազգային դաշինքի մամուլի քարտուղար Դևիդ Ռեյնսը հայտնել է, որ կանեփից մահացու թունավորման դեպքը նախազգուշացնում է, որ տվյալ տեսակի թմրանյութը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար։