1982 թվ. ԱՄՆ զինված ուժերի տրամադրության առկա էր 418000 հատ Կոլտ Մ1911Ա1 տեսակի ատրճանակ: Առաջին տարբերակը ստեղծվել է 1911 թվ., 1921 թվ. կատարելագործվել է, իսկ 1926 թվ. արդիականացված տարբերակով ընդունվել է սպառազինման, որպես Մ1911Ա1 տարբերակ: Շուրջ յոթ տասնամյակ այն հանդիսացել է ԱՄՆ զինված ուժերի հաստիքային զենք և միայն 1982 թվ. հանվել է սպառազինությունից:

Կոլտ Մ1911Ա1 տեսակի ավտոմատ ատրճանակի գործողությունը կայանում է շարժական փողի հետընթացի էներգիայի կիրառման մեջ: Լայնությունը-32մմ., նշանառության գծի երկարությունը- 406 մմ., արագաձգությունը 14 կր/րոպե:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ ընկերություններ փորձել են ստեղծել հնարավոր արդիական նմանակները` կարճ կամ թեթև բռնատեղով, ավելի կարճ փողով, ինչպես նաև սպորտային տարբերակներ:

Տրամաչափը ................................................................ 45

Գնդակի սկազբնական արգությունը մ/վ..................260 

Ատրճանակի երկարությունը մմ................................219

Բարձրությունը մմ.......................................................140

Քաշը լիցքավորված վիճակում կգ........................1,247

Քաշը ոչ լիցքավորված վիճակում կգ...................1,100

Երկարությունը մմ......................................................127

Ակոսները/ ուղղությունը......................................6/Ձախ

Փամփշտակալի տարողությունը.................................7

Ազդեցիկ կրակի հեռավորությունը մ........................50

Դավիթ Սոֆիյան