«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ անզեն աչքով հետեւում ես ԲՀԿ-ի ակտիվ առաջատար անդամների բոցաշունչ հակաիշխանական ելույթներին եւ գնահատականներին, մնում է միայն նորից հարցնել, թե ինչու վերջապես այդ կուսակցությունը չի հատում կարմիր «արգելված» գիծն ու հայտարարում այլընտրանքային ընդդիմություն դառնալու մասին։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ ԲՀԿ-ն ակնհայտորեն մուկնուկատու է խաղում հասարակության հետ։ Իսկ իշխող ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի հետ ԲՀԿ-ն ընդամենը ձգտում է պերմանենտ պայմանավորվել։ Ընդ որում՝ պայմանավորվելու շանսերը բավական շատ են, թեեւ ՀՀԿ-ն ակնհայտորեն ուժեղ է ԲՀԿ-ից։

Թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն գոհ են ստեղծված վիճակից, այդ իսկ պատճառով էլ, երբ ՀՀԿ ու ԲՀԿ շարքերը միմյանց դեմ պատերազմում են, այդ կուսակցության նախագահ Ծառուկյանը երբեք հանդես չի գալիս համապատասխան քաղաքական հայտարարություններով, որովհետեւ շարքերի պատերազմն էլ ընդամենը վերին օղակներում պայմանավորվածությունների արժեքը բարձրացնելու համար է, ինչում շարքերը դառնում են մանրադրամ, հատկապես ԲՀԿ-ական շարքերը, որոնք համոզված են, որ իրենց կուսակցապետը կգնա Սերժ Սարգսյանի դեմ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում