«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սոնա Երիցյանը հարվածել է աշակերտներից մեկին, ինչի հետեւանքով աշակերտը կոտրվածք է ստացել։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ 23-ամյա նորելուկ ուսուցչուհին այդ փաստից բնավ վատ չի զգացել, նա հայտարարել է, որ ինքը սկզբունքորեն մնալու է եւ աշխատելու դպրոցում։ Ի դեպ, ուսուցչուհու մայրը մարզպետարանի իրավաբանն է։
«ՉԻ»-ն փորձեց Արարատի մարզպետարանից տեղեկություններ ստանալ կատարվածի մասին, սակայն մարզպետարանի ընդունարանի հեռախոսն անընդհատ պատասխանում էր անգլերենով՝ խնդրելով «մեսիջ» թողնել։
«ՉԻ»-ն փորձեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկություններ ստանալ դեպքի կապակցությամբ։ Լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր աշխատակիցները զբաղվել են այդ գործով եւ ոնց որ նկարագրել են, երեխան ընկնելիս է եղել, իսկ ուսուցչուհին բռնել է, որ չընկնի, ու երեխայի մատը դուրս է ընկել»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում