Բունդեսլիգայի 19-րդ տուրում երեկ «Բորուսիա»-ն 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Այնտրախտ»-ի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 92 րոպե: 88-րդ րոպեին Մխիթարյանը մոտ էր գոլի հեղինակ դառնալուն, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:
Նշենք, որ «Բորուսիայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Օբամեյանգը: