Չիկագոյի քաղաքային ոստիկանությունը փնտրելով անհայտ կորած 40-ամյա մի տղամարդու, եկել է այն եզրակացության, որ նա մահացել է:
Ինչպես հետագայում պարզվել է, այդ տղամարդը կարողացել է գոյատևել շնորհիվ անսովոր սննդակարգի: Այս մասին գրում է FedPost.ru-ն :
2013թ.-ի դեկտեմբերի 29-ին, Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի բնակիչ Սթիվեն Քերրին, որը տեղացիների շրջանում համարվում էր միայնակ ապրող, թողել է իր տնակը և գնացել դեպի քաղաքի արդյունաբերական գոտի: Որոշ ժամանակ անց նրա հարևանները նկատել են, որ տղամարդը անհետացել է և հաղորդել այս մասին ոստիկանությանը: Իրավապահները սկսել են որոնումները և փրկարարական թիմեր ուղարկել ամբողջ Քվինսլենդ նահանգով: Սակայն շուտով անարդյունավետ որոնումների արդյունքում, ոստիկանները կորցրել են հույսը՝ նրա ողջ լինելու և համարել նրան մահացած:28 օր հետո տեղացիները բաժամունք են տարել անհետ կորած տղամարդուն, որին գտել էին Չիկագո քաղաքից 10 կմ արևմուտք ընկած հատվածում:15 կգ հյուծված 40-ամյա տղամարդը հայտնել է ոստիկանությանը, որ նա ուղղակի որոշել էր զբոսնել քաղաքի այդ հատվածում, սակայն մոլորվել է և չի կարողացել գտնել ճանապարհը:
28 օր նա սնվել է թիթեռներով և մրգերով, որի շնորհիվ էլ կարողացել է գոյատևել: