РИА-НОВОСТИ-ն անդրադարձել է  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու ձերբակալմանը և գրում է . Հայաստանի Կապան քաղաքում շաբաթ օրը Առաջին ատյանի դատարանը կսկսի քննել «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ դեղեր ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու» Դավիթ Վարդանյանի գործը, ով ՀՀ պորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ Յուրի Վարդանյանի որդին է:

Ըստ մեղադրանքի, Դավիթ Վարդանյանը անցյալ տարվա հոկտեմբերին Իրանում ձեռք է բերել, 106 գրամ հաշիշ՝ առանց վաճառելու մտադրության, որից 99 գրամը թաքցծված է եղել տոպրակի մեջ , իսկ մնացածը կուլ է տվել: Կարճ ժամանակ անց Դավիթ Վարդանյանը, վերադառնալով Հայաստան, ձերբակալվել է՝ մեղադրվելով  խոշոր չափի թմրանյութերի թրաֆիկինգի մեջ, որի համար հասնում է մինչև վեց տարի ազատազրկում, ինչպես նաև թմրանյութերի մաքսանենգության մեջ, որի համար հասնում է մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում:

Ինչպես հայտնել է Վարդանյանի փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը, իր պաշտպանյալը թմրանյութերը ձեռք է բերել Ագարակում՝ անձնական օգտագործման նպատակով և նաև նշել, որ Վարդանյանը ընդունում է իր մեղքը թմրանյութեր օգտագործելու մեջ: