Ռուսաստանում մշակվել է նոր դիպուկահար հրացան ORSIS T-5000, որը ձեռնոց է նետում այժմ այդքան հայտնի արտասահմանյան արտադրության հրացաններին: Պետք չէ երևի թէ խոսել դիպուկահար հրացանների կարևորության մասին ժամանակակից հակամարտություններում: Այդ պատճառով շատ են խստացել դիպուկահար զենքին ներկայացվող պահանջները` մասնավորապես հրաձգության հեռավորության, ճշտության, գնդակի խոցող գործողության և տարբեր ժամանակ նրա կիրառման հարցերում:

2011 թվականի մայիսին սկսվեց և 2011 թվականի սեպտեմբերին ցուցադրվեց T-5000 հրացանը` երկու հիմնական փամփուշտների տրամաչափերով `.308 Win, 7,62x51 և  .338 Lapua Magnum, 8,58x69: Իսկ ավելի ուշ ավելացավ տարբերակ .300 Win Magnum, 7,62x67-ի համար:

Այժմ հրացանի մասին`

ORSIS SE T-5000 .338 Grafit Black հրացանի խզակոթն է: Այն հնարավոր է կարգավորել դեմքի և ուսի համար:

ORSIS SE T-5000 .338 Grafit Black հրացանի փողատուփն է: Խզակոթը ծալովի է:

ORSIS SE T-5000 .338 Grafit Black հրացանի փակաղակն է փակված վիճակում:

ORSIS SE T-5000 .338 Grafit Black հրացանի փակաղակն է հետևի դիրքում:

ORSIS SE T-5000 .338 Grafit Black հրացանի ճեղքավոր փողաբերանի արգելակ 

ORSIS SE T-5000 .308 Desert Sand

Մարտավարա-տեխնիկական բնութագրերը .308Win/ .300Win Magnum/ .338Lapua Magnum փամփուշտների համար համապատասխանաբար

Զենքի քաշը առանց փամփուշտների և օպտիկայի կգ........5.8/ 6.1/ 6.2

Երկարությունը խզակոթով մմ .............1210/ 1230/ 1270

Փողի երկարությունը մմ ...................... 660/ 660/ 699

Ակոսների քանակը մմ ........................4/ 6/ 6

Նշանառությամբ հրաձգության հեռավորությունը մետր ...............1000/ 1200/ 1500

Փամփշտականլի տարողունակությունը հատ..............5 կամ10/ 5/ 5

 

Աղբյուրը` «Պրոմտեխնոլոգիաներ» կազմակերպության նյութեր

Հեղինակ` Դավիթ Սոֆիյան