Այսօր 5-րդ գումարման խորհրդարանի 5-րդ նստաշրջանին առաջին անգամ ներկա է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոչ մի հարցի չի պատրաստվում պատասխանել.

«Մենք անելու ենք համագումար։ Համագումարին կան հարցեր, որոնց պատասխանին սպասում են և դուք, և ժողովուրդը, և իմ կուսակցական ընկերները։ Բոլոր ձեր հարցերի պատասխանները կտամ համագումարից հետո»։

Հարցին, թե մասնակցելու՞ է ԱԺ նիստին, պատասխանեց. «Եթե հիմա եկել եմ, ուրեմն մասնակցելու եմ»։

Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսանյութում