Խորհրդարանի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» խմբակցության նիստ։
Նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Ռուբեն Հակոբյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Թևան Պողոսյանը։
Նշենք, որ մինչ այս «Ժառանգություն» խմբակցությունը ղեկավարում էր Զարուհի Փոստանջյանը։ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարել էր, որ հրաժարվելու է մանդատից, սակայն այնուհետև ետ կանգնել իր որոշումից։