Արդեն հայտնել էինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր: Առաջին իսկ ընդմիջման ժամանակ վերջինս շտապեց հեռանալ խորհրդարանից: Լրագրողները կրկին փորձեցին զրուցել Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն վերջինս կրկին հայտնեց, որ չի պատրաստվում նրանց հարցերին պատասխանել:
Ինչո՞ւ չեք ուզում որոշ հարցերի պատասխանել, լրագրողի այս հարցադրմանը, ԲՀԿ նախագահն ասաց.« Իսկ երբ եմ ես խուսափել Ձեր հարցերին պատասխանելուց, ես խուասփե՞լ եմ: Պարզաապես հիմա, հետաքրքիր չի լինի խոսել, որովհետև մենք համագումար ենք անելու և համագումարին կլինեն հարցեր, որոնց պարոն Ծառուկյանը կպատասխանի, Ձեր, հանրության և իմ կուսակցական թիմի համար կպատասպանեմ բոլոր հարցերին»:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը վերադառնալո՞ւ է քաղաքականությունը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Դա կարող եք անձամբ Ռոբերտ Քոչարյանին հարցնեք, ինքը Ձեզ ճիշտ կպատասխանի, ես հիմա ոչ մի հարցի չեմ պատասխանի, ես գնացի»: Իսկ այն հարցին, թե ԲՀԿ ղեկավար կազմում փոփոխություններ կլինեն, ԲՀԿ նախագահն ասաց. «Ոչ, նման բան չի լինի»:
Կարդացեք նաև` Գագիկ Ծառուկյանը վերջապես ԱԺ-ում է (video)