Риа-Новости-ին հայտնում է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը՝ 36 ակտիվիստների անհետ կորած լինելու մասին: Նախօրեին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Եվրամայդանի» մեծ թվով ակտիվիստներ են անհետ կորել և դրանց թիվը հասնում է 36-ի: Այժմ այս տեղեկությունը մանրազննին մշակվում է և շուտով պարզ կդառնա, թե իրականում, որքան ակտիվիստ է համարվում անհետ կորած: 

Ինչպես հայտնի է Ուկրաինայում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերից, իսկ հունվարի 19-ից ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների, երբ ակտիվիստները բախվել են ոստիկանության աշխատակիցներ հետ, որի արդյունքում զոհվել է 4 հոգի: Ընդդիմությունը շարունակում է պահանջել կառավարության հրաժարականը: