ԱՄՆ -ի Փենսիլվանիա նահանգի Փենքսատոն քաղաքում հանրահայտ արջամուկ Ֆիլը ԱՄՆ–ի համար երկար ձմեռ է կանխատեսել:

Այս մասին գրում է korrespondent.net-ը: «Արթնանալու օրը» կենդանին տեսել է իր ստվերը և նորից ետ թաքնվել իր արվարձանում: Ըստ լեգենդի, դա նշանակում է, որ ձմեռը ևս 6 շաբաթով կերկարի: Միացյալ Նահանգներում և Կանադայում «Արջամուկի» օրը նշվում է փետրվարի 2–ին: Արջամուկ Ֆիլը առավել հայտնի է Միացյալ Նահանգներում՝ եղանակի տեսության իր կանխատեսումներով: Ֆիլը իր կանխատեսումներն է անում սկսած 1887թ-ից, ընդ որում նա 17 անգամ վաղ գարուն էր կանխատեսել ԱՄՆ-ում: