Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգի Պունե-Սատարա մայրուղու վրա դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ուղևորատար ավտոբուսը ընկել է ձորի կիրճը, որի արդյունքում զոհվել է 10 մարդ և 35-ը վիրավորվել: Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
Ըստ նախնական տեղեկությունների, ավտոբուսին հետևից բախվել է բեռնատար մեքենան, որից հետո ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը եւ ընկել խոր կիրճը: Բոլոր զոհերը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից շատերը գտնվում են ծանր վիճակում: