Այնքան եմ խորացել գազի հարցում, որ դառել եմ «գազի մարդ»։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նա հարց բարձրացրեց, թե ինչու է գազի սակագինն այդքան բարձրանում սահմանից մինչև սպառողին հասնելը։

«Քաղաքացուն հետաքրքիր է՝ ինչու ես իրեն վճարում չորս հարյուր դոլար գազ»,– ասաց Մանուկյանը։

Հակադարձելով ՀՀԿ–ական պատգամավոր Գագիկ Մինասյանին, ով մինչ այս հայտարարել էր, թե գազի վերաբերյալ հարցերին կարող է պատասխանել հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նա ասաց, որ վերջինս իրավասու չէ պատասխանել իր բարձրաձայնած հարցերին։

«Որևէ մեկդ սլաքը մի շեղեք դեպի հանրային հարցերի կարգավորող հանձնաժողով։ Կառավարությունը ինֆորմացիան մեզ պետք է բերի, ուրիշին մի խառնեք»,– ասաց Մանուկյանը։