Lenta.ru-ն գրում է.Միչիգանյան Իոնա քաղաքի բանտից բանտարկյալ է փախել, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Փախուստի ժամանակ Մայքլ Դեյվիդ Էլիոութինին հաջողվել է պատանդ վերցնել մի կնոջ: Ըստ որոշ աղբյուրների, երեկոյան բանտարկյալը բանտի ցանկապատի հետևի մասում փոս է փորել և թաքնվել այնտեղ: Ըստ CNN-ի կնոջը նա առևանգել է սպառնալով նրան դանակով: Կնոջ ոչ անունը, ոչ էլ զբաղմունքը չի նշվում: Գողացված մեքենայով նա ուղևորվել է Ինդիանա, որի ժամանակ էլ պատանդին հաջողվել է փախչել և դիմել ոստիկանություն: Հանցագործը անհետացել է: Ոստիկանությունը շարունակում է որոնումները: