Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրություններ անցկացնել, եթե դա լինի միակ միջոցը, որպեսզի հաղթահարվի ներքաղաքական ճգնաժամը:

Այս մասին ICTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն։

«Եթե մենք՝ քաղաքական գործիչներս, չենք կարողանում համաձայնության գալ, ապա ստեղծված իրավիճակը լուծելու միակ դեմոկրատական տարբերակն արտահերթ ընտրությունների անցկացումն է»,- ասել է նա։