ԱԺ հայտարարություններրի ժամին ելույթով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով անդրադարձավ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին»: Մինչ այդ նա նշեց.

«Վերջերս տեմպ գնաց օրենքների, ովքեր հակասում են Սահմանադրությանը: Ես արդեն մտածում եմ, որ ոչ թե գազային համաձայնագիրն է հակասում Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունն է սկսել հակասել համաձայնագրին, կուտակայինի դեպքում էլ է նույնը», - նշեց պատգամավորը:

Խոսելով կուտակային համակարգի մասին, Բագրատյանը նշեց, որ 45 տարով դեպոզիտ չկա, ապա հավելեց. «Եկեք ասեք ախպեր ջան կա: Օրինակ, ես ձեզ կարող եմ տալ պարտք հինգ տարով, բայց ոչ 45 տարով: Ենթադրենք թե 1969 թվականին դուք ինձ 300 ռուբլի պարտք եք տվել, հիմա ինչպե՞ս պետք է հաշվարկեինք այդ պարտքը», - նշեց նա, հավելելով, որ ամբողջ երկրները ընտրել են տաս տարին, իսկ 45 տարովը՝ դա արկածախնդրություն է, վրիպում:

«Ի՞նչ եք դուք ուզում: Սա գողություն է, սա բերելու է մայդանի, դուք դա՞ եք ուզում», - եզրափակեց պատգամավորը, կոչ անելով վերացնել այս խայտառակությունը: