Շոտլանդիայի խորհրդարանը չորեքշաբթի օրը ընդունեց միասեռ ամուսնությունների օրենքը և տարածաշրջանում առաջին միասեռականների հարսանիքը կարող է տեղի ունենալ 2014թ-ի հոկտեմբերին:
Այս մասին գրում է РИА-Новости-ին հղում անելով BBC-ին: Ինչպես նշվում է նյութում խորհրդարանի մեծամասնությունը՝105 ձայնով կողմ է քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացմանը, իսկ դեմ են քվեարկել 18 պատգամավոր: Սակայն խորհրադարանի որոշումը ոչ միանշանակ է ընդունվել հասարակության կողմից: Շոտլանդիայի երկու խոշոր եկեղեցիներ հակասական կարծիք են հայտնել այս օրենքի վերաբերյալ:
Ներկայումս նույնասեռ ամուսնությունների օրենքը գործում է Անգլիայում և Ուելսում և միակ մասը Բրիտանիայի, որտեղ միասեռ ամուսնությունը օրենքով չի ճանաչվում, դա Հյուսիսային Իռլանդիան է: Ընդհանուր առմամբ , նույնասեռ ամուսնությունների օրենքը օրինականացվել է 16 երկրներում: