Նյու Յորքում երեքշաբթի ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու՝ հանգուցյալ դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին թմրանյութեր վաճառելու կասկածանքով:

Այս մասին հաղորդում է РИА-Новости-ին՝ հղում անելով New York Post-ին:
Ըստ լրատվական աղբյուրների, կալանավորները 20-50 տարեկան երեք տղամարդիկ են և 20- ամյա մի կին : Բոլոր կասկածյալները ձերբակալվել են Չայնաթաունում այն բանից հետո, երբ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, թե որտեղից է դերասանը հիմնականում ստացել հերոին: